Զովունու գյուղապետը հերքում է
Զովունի համայնքի գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը տանից դուրս է եկել միայն քվեարկության գնալու համար: Նա հայտարարում է, թե ընտրակաշառք չի բաժանել և գյուղացիներին էլ ընտրատեղամասեր չի ուղեկցել ու չի պարտադրել ընտրել նախագահի թեկնածու, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, ինչպես հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը։
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել էր, թե Լոռիի Քարաձոր եւ Ճոճկան, Արագածոտնի Նազրվան եւ Օհանավան, Գեղարքունիքի Ախպրաձոր, Կոտայքի Զովունի գյուղապետերը ընտրակաշառք են բաժանում:
«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ես ոնց կարող էի ընտրողներին տեղամաս տանել, եթե տանն եմ եղել, գնացեք հանձնաժողովի անդամներից հարցրեք, որ տեղամասում ինձ չեն տեսել: Տնից դուրս եմ եկել միայն քվեարկությանը մասնակցելու համար: Դրանք հերյուրանքներ են: Հիմա էլ ես տանն եմ»,- ասաց Զովունու գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը։