A
A
Հայրիկյանը կատարեց իր ընտրությունը (տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրեց Պարույր Հայրիկյանին։ Նա իր ընտրությունը կատարեց Կոտայքի մարզի Գողթ գյուղի ընտրատեղամասում։ Նա ընտրատեղամաս եկավ մենակ՝ իր այդ գյուղի առանձնատնից։ Արդյո՞ք նա կվերադառնա կրկին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, դեռ պարզ չէ։
Նա մեկնեց Գառնի՝ հարգելու 1921թ. Փետրվարյան ապստամբության զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ որպես կանոն ամեն տարի հենց փետրվարի 18-ին են հարգանքի այդ միջոցառումները տեղի ունենում։