Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ. Ինչո՞ւ չօգտվեցիք մեր առաջարկից

Քաղաքականություն
228f4a2d83bc5b15fe8540dfb407e082

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռակա դիմել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա մեկնաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ անձնագրերում արված կնիքը հնարավոր է մաքրել խոնավ անձեռոցիկի միջոցով:

«Րաֆֆի Հովհաննիսյանին կխնդրեի նմանատիպ անհիմն հայտարարություն անելու փոխարեն օգտվել իշխանական կուսակցության կողմից իրեն ընձեռված հնարավորությունից` այն է` մեր շտաբը հայտարարել է, որ մենք երկու հանձնաժողովի անդամների միջև վստահված անձանց տեղը զիջել ենք Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին»,-ասել է Շարմազանովը:

Ըստ նրա՝ եթե «պարոն Հովհաննիսյանի անձնագրում նման բան է եղել», ապա. «Կանխելու համար նման անհիմն մեղադրանքները, մեր շտաբն առաջարկել էր, բարի լինեին ներկայանային իրենց ներկայացուցիչները, և Աստված չանի, եթե որևէ նման դեպք լինի, թող կանխեն»։