Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ր. Հովհաննիսյանը կանի՞ հայկական հեղափոխություն (տեսանյութ)

Քաղաքականություն
edab352a25755af7c61bc75b52b3af31

Նախընտրական քարոզարշավը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եզրափակեց «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցում` իր կուսակից ընկերների ու ընտրողների հետ:

Հանդիպումը, պարոն Հովհաննիսյանը սկսեց ավանդական ձեւով: Նա բարևեց բոլոր հավաքվածներին, իսկ հավաքվածներն էլ դիմավորեցին նրան ծափերով, ծաղկեփնջերով ու վարկանկումներով «Րաֆֆի՛, Րաֆֆի՛»:

«Այսօր խոսելու ենք, երգելու ենք եւ պատրաստվելու ենք հաղթանակի, քանի որ հաղթանակը պատկանում է ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ , մենք ուժեղ ենք միասին՝ մեր սիրով, մեր երկրի ապագայի, մեր հայրենիքի նկատմամբ: Պահն է հիմա մեր հավատի, մենք չենք ընկրկի, միասին ամեն ինչ հնարավոր է».-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելով իր ելույթը նշեց, որ մենք հիմա գտնվում ենք հայկական հեղափոխության, բայց ոչ թե արյան, այլ ընտրության հեղափոխության շեմին: «Այս 25 օրերի մեր պայքարը, հայրենիք նվաճելու պայքար է եւ թող ոչ ոք Րաֆֆիի անունը չնսեմացնի: Լինի դա թե՛ Սերժը, , թե՛ Ռոբերտը, թե՛ Լեւոնը ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու իմ անունը, որոովհետեւ սա սեր է հաայրենիքի նկատմամբ: Այս 25 օրվա ընթացքում հիանալի քարոզարշավ ենք ունեցել, իհարկե եղել են խախտումներ, եղել են կաշառքի խոստումներ: Դա վախից է: Սակայն ոչ ոք խաղ չի տալու մեր ժոողովրդի հետ: Նա ով փորձի կեղծել, ծաղրել ժողովրդին, օրենքի առաջ պատասխան է տալու: Ով փող տվեց, վախեցրեց քաղաքացուն, պատասխան է տալու օրենքի, ժողովրդի եւ ապագայի առջեւ»:


Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ փետրվարի 18-ից հետո իր կնոջ՝ Արմինեի, իր երեխաների, Ժառանգության անդամների, անկուսակցական ընկերների երդումով ոչ մի անգամ չեն չարաշահելու ժողովրդի վստահությունը. «Ժողովրդի հաշվին, ոչ մի լումա չենք վերցնելու, 5 տարի ծառայելու ենք, որպեսզի 5 տարի անց ունենանք ազատ, արդար, հայկական ընտրություններ: Ես կանգնելու եմ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացու, գործարարի, զինվորի, զինվորի ընտանիքի, ազատամարտիկի եւ ազատամարտիկի ընտանիքի կողքին»:

«Մենք գիտենք, որ ընտրություններից 2 օր առաջ արդեն շրջանառվում են ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը: Ես դիմում եմ Սերժին, վարչապետին, ԱԺ նախագահին, որը նաեւ Սերժ Սարգսյանի շտաբի ղեկավարն է՝ եթե մենք մի հատ էլ խախտում ու կեղծիք գտնենք, ապացուցենք, որ փորձում են վախեցնել ՀՀ քաղաքացուն, դուք անուն առ անուն պատասխան եք տալու: Փետրվարի 18-ին 80 տոկոսով, հայ ժողովուրդը հաղթելու է: Հաղթելով կունենանք հարուստ գյուղ, արդյունաբերություն, արտագաղթի վերացում եւ 5 տարի անց վերադարձ»:,-ասաց նա։

Հավաքվածներից մի տղամարդ բացականչեց, որ Գյումրին Րաֆֆի Հավհաննիսյանի կողքին է: Թեկնածուն էլ տեղեկացրեց նաեւ, որ փետրվարի 19-ին Ազատության հրապարակում ժամը 17:00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով:

: