A
A
Նախագահի թեկնածուն նույնիսկ իրեն չի ընտրի (տեսանյութ)
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ընտրական տեղամաս չի գնա: Հացադուլ հայտարարած թեկնածուն ասաց նաեւ ընտրությանը չմասնակցելու պատճառը. «Ես ուղղակի ի վիճակի չեմ գնալ»:
Նա սակայն հավելեց, որ իրեն լավ է զգում եւ առողջական գանգատներ չունի:
Անդրիաս Ղուկասյանը հավելեց նաեւ, որ կշարունակի հացադուլը նաև փետրվարի 18-ից հետո, քանի դեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի հրապարակել ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել հունվարի 21-ին ու ասել էր, որ կդադարեցնի այն, եթե իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը հրաժարվի հետագա պայքարից: