«Սերժ Սարգսյան-Հրանտ Բագրատյան կոնտրաստը» (տեսանյութ)
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ նախընտրական քարոզարշավը հատկապես ակտիվացավ վերջին փուլում, քանի որ մեծացավ հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների արտաքին հարաբերությունների հարցերում դիրքորոշումներին, ապա ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դրանք շատ տարբեր են:
«Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հարցում ասում է, որ պետք է համագործակցությունը շարունակել Մինսկի խմբի հետ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը ապագան տեսնում է Եվրամիության մեջ, Սերժ Սարգսյանը ակտիվորեն աշխատում է, թե Եվրամիության, թե ԱՊՀ երկրների հետ: Սերժ Սարգսյան-Հրանտ Բագրատյան կոնտրաստը երևում է տնտեսական հարցերում»:
«Ա1+»-ի այն հարցին` ինչպիսին կլինեն հետընտրական պրոցեսները, պարոն Գրիգորյանը ասաց, որ «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը ապացուցեցին, որ իրենք կան քաղաքական պրոցեսներում։
«Ինչ վերաբերում է այն երեք կուսակցություներին, որոնք չառաջադրեցին իրենց թեկնածուներին, ընտրություններից հետո իրենց մի քիչ դժվար կլինի մտնել քաղաքական դաշտ, պայքարել:
Բայց ՀՅԴ ակտիվորեն կաշխատի ընտրություններից հետո, ԲՀԿ-ում ին- որ պրոցեսներ կգնան, կուսակցությունը պետք է որոշի ինքը ուր է գնում։ Քաղաքական ուժ լինելը ու կառավարության մի մաս կազմելը տարբեր բաներ են: Ընտրություններից հետո լուրջ խոմորումներ կգնան, ես կասկած չունեմ, վերադասավորումներ կգնան, որի արդյունքում հստակ պատկեր կունենանք»,- ասաց նա: