Արման Մելիքյանը կշնորհավորի
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը փետրվարի 18-ին չի կատարելու իր քաղաքացիական պարտքը:
«Ես անձամբ չեմ քվեարկի,քանի որ ընտրությունները կեղծված են:Մեկ միլիոնից ավել ընտրող արտագաղթել է,բայց դա թաքցնում են,որպեսզի նպաստեն ընտրակեղծարարությանը»,-պարզաբանում է նախագահի թեկնածուն:
Արման Մելիքայնը չի բացառում, որ կշնորհավորի հաղթող թեկնածուին:
«Ես կշնորհավորեմ այն մարդուն,ով կզբաղեցնի աթոռը,բայց միայն նրա համար,որ աթոռ է զբաղեցրել և ոչ թե ընտրվել»,-նշեց պարոն Մելիքյանը:
Ըստ նրա ավելի բարդ ու ցավոտ են լինելու հետընտրական զարգացումները:
Ի դեպ, այս ընտրությունների ընթացքում Արման Մելիքյանը փոխել է իր կարծիքը լրագրողների մասին:
«Սկզբում ես մտածում էի ՝ մեր լրագրողները կաղապարված են,բայց ահա հիմա տեսնում եմ,որ նրանք բավականին ազատ են»,-անկեղծացավ նախագահի թեկնածուն: