Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խախտումներն ուղարկվել են դատախազություն

Քաղաքականություն
33cf155e043c51694592d8cdac9d4e56

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոնը /ՀՊԱԿ/ այսօր, ՀՀ Գլխավոր դատախազություն և ԿԸՀ հաղորդագրություններ է ուղարկել 28.01.13 - 14.02.13թ.թ. ժամանակահատվածում տեղի ունեցած 199 ընտրախախտումների մասին: Մինչև այդ ուղարկել են նաև նման երեք հաղորդագրություններ, որոնցում արձանագրված են 173 ընտրախախտումներ:

« Այսպիսով, ՀՀ Նախագահի ընտրական գործընթացների 08.12.12 - 14.02.13թ.թ.-ի ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, արձանագրել ենք 372 ընտրախախտում, որոնց գերակշռող մասը հայտնվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության տեսադաշտում, սակայն ՀՀ իրավասու մարմինները /ԿԸՀ, ՀՌԱՀ, դատախազություն/, ոչ միայն չեն արձագանքել դրանց, այլև՝ իրենք ոչ մի խախտում չեն արձանագրել:

Իսկ մեր կողմից արձանագրված ընտրախախտումների հիմնական հեղինակները պետական ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձիք են, մասնավորապես, ՀՀ Նախագահը, ԱԺ խոսնակը և փոխխոսնակը, փոխվարչապետը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը և վերահսկողության ծառայության պետը, Երևանի քաղաքապետը, Գլխավոր դատախազը, նախարարներ և մարզպետներ, որոնք բոլոր ընտրություններում նույն անպատիժ դերակատարությունն ունեն:
Ավելին, փորձեր են անում օրինական ընտրության պատրանք ձևավորել, աջակցելով կեղծ և ապօրինի միջոցառումների անցկացմանն ու ցուցադրմանը, մասնավորապես, «Գելափ»-ի սոցհարցումները, Երևանի մամուլի ակումբի և ՀՌԱՀ մոնիտորինգները, միջազգային որոշ «դիտորդների», հատկապես, «ԱՊՀ»-ի և ICES-ի հայտարարությունները, հանրային հեռուստաընկերության «1-ին լրատվականի» մեկնաբանությունները, մասնավոր հեռուստաընկերությունների, հատկապես՝ «Շանթի» ՀՀԿական քարոզչությունը և այլն:

Իսկ որոշ խախտումներ ու նրանց հետևանքներն ակնհայտորեն այնպիսին են, որ կարող են էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա, որոնց պատրաստվում է «խփել», այսինքն՝ կեղծել, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող-ՀՀԿ թեկնածու Ս. Սարգսյանը»,- այս մասին հայտնում է ՀՊԱԿ մամլո ծառայությունը։