Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բագրատյանը պետք է ներողություն խնդրի»

Քաղաքականություն
f202915fa5d272caa375bbe239bc13f4

Նախագահի թեկնածուները , եթե ունեն դժգոհություն, թող իրենց համակիրների հետ գնան Հանրապետության հրապարակ կամ Մյասնիկյանի արձանի, Մատենադարանի մոտ ու հանրահավաք անեն, այդ ժամանակ կտեսնենք, թե ով որքան համակիր ունի: Թե չէ միայն գրպանում փող ունենալով նախագահ չեն դառնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց «Ֆորում» Իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:

Նա համարում է, որ չի կարելի ընտրություններից դեռ ամիսներ, օրեր առաջ հայտարարել, որ դրանք կեղծվելու են, մանավանդ այն պարագայում, երբ Հայաստանն ունի լուրջ խնդիր` ԼՂ հիմնախնդիրը, փախստականների, Ղարաբաղի վերաբնակեցման հարցը, ի վերջո Հայաստանի բնակչության կենսամակարդակն ապահովելու խնդիր, վհուկների որսի կարիք չկա:

Ընդ որում, ըստ պարոն Տեր-Եսայանի, վհուկների որս անում է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը: Պարոն Տեր-Եսայանը համարում է, որ մեր հասարակությունը հերոս է, որ կարողանում է գոյատեւել 3.5-4 մլրդ դոլար բյուջեով, այն դեպքում, երբ անհրաժեշտ է առնվազն՝ 8-10 մլրդ դոլարանոց բյուջե:

Եվ երբ փորձ է արվում զուգահեռներ տանել եվրոպական երկրների հետ, թող նախ սկսեն բյուջեների համեմատությունից:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա պարոն Տեր-Եսայանը նկատում է, որ ոչ ոք մեղավոր չէ, որ առանցքային կուսակցությունները թեկնածու չեն առաջադրել, բայց չի կարելի այդքան բացասական բնութագրումներով հանդես գալ:

Ի դեպ, պարոն Տեր-Եսայանին դուր չի գալիս, որ ՀԱԿ-ի մանդատով պատգամավոր դարձած մարդն այսօր քննադատում է ՀԱԿ-ին` հանձնաժողովներում տեղերը իշխանական կուսակցություններին տալու համար:

Ընդհանրապես, նա համարում է, որ Բագրատյանը պետք է շնորհակալություն հայտնի ՀԱԿ-ին, որ այսօր պատգամավոր է, եւ ներողություն խնդրի ՀԱԿ-ի անդամ մյուս կուսակցությունների ղեկավարներից, որոնք այսօր պատգամավոր չեն, որ ինքը մտել է առաջին տասնյակի մեջ: Իսկ ՀՀ նախագահ դառնալու համար անհրաժեշտ չէ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր լինել, կամ սփյուռքից, նրանք կարող են աշխատել նախագահի մոտ:

Իսկ այսօր նրան ընտրություններից շատ ավելի հուզում է Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ դրա լուծումը: Իսկ այն մարդիկ, որ այսօր փորձում են նախագահ դառնալ, գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչպես կարելի է լուծել այդ հարցը,- հռետորական հարց է ուղղում Տիգրան Տեր-Եսայանը: