Խաչիկ Ասրյանը ծաղիկներով կգնա ընտրության (տեսանյութ)
Աշտարակ քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավն, ի տարբերություն Ապարանի, անցավ բացօթյա:
Նրա ելույթն ունկնդրելու էր եկել նաեւ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ Աշտարակում իրենց համայնքը մեծամասնություն է կազմում ու իրենք միաձայն իրենց ձայնը տալու են Սերժ Սարգսյանին
Աշտարակի հրապարակում հավաքվածները պարզել էին «Հայոց արծիվները ձեզ հետ են», «Թալինը ձեզ հետ է» եւ ՀՀԿ թեկնածուի ցուցապաստառները, ծածանվում էին նաեւ Երկրապահ կամավորականների դրոշները, իսկ երեխաների ձեռքերին՝ ՀՀԿ-ի դրոշներն էին:
«Հայոց արծիվներ»-ի ղեկավար Խաչիկ Ասրյանը մեզ հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքից՝ վստահեցնելով որ հերյուրանքներ են այն խոսակցությունները, թե իր նախընտրած ՀՀԿ թեկնածուն ընտրողների հետ հանդիպումներին երբեմն անթույլատրելի արտահայտություններ է թույլ տվել: Բացի այդ, ըստ նրա, փետրվարի 18-ին բոլոը պետք է մի մարդու նման գնան ընտրությունների, այն էլ ծսղիկներով:
Ի դեպ, Սերժ Սարգսյանին Աշտարակում դիմավորելու էր եկել ԲՀԿ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը: Մինչ բեմ բարձրանակը Սերժ Սարգսյանին ընդառաջ եկավ հաշմանդամ մի երիտասարդ՝ շնորհակալություն հայտնելու իրեն աձջակցելու համար: Սերժ Սարգսյանի ելույթն Աշտարակում աչքի ընկավ հուզականությամբ: Նա վերհիշեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի ուսանողուհու կողմից «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերած 100 ԱՄՆ դոլարը: Պարոն Սարգսյանը նաեւ խոսեց Արցախյան հերոսամարտի հերոսների մասին։
Նրա հանդիպումից հետո եւս մարդիկ մոտեցան ու փորձեցին խոսել իրենց խնդիրների մասին: