Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 հաղորդում

Հասարակություն
9f3539430a0a788ad45cef97c5343692

2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 11-ի դրությամբ ստացվել է 30 հաղորդում: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։
Նշված 30 հաղորդումներից 18-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվական միջոցների մշտադիտարկման արդյունքում:

30 հաղորդումներից 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, 4-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 հաղորդում քննարկման փուլում է: