Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն կանի (տեսանյութ)

Քաղաքականություն
e5b33bdc298c059e1dcfc9810d0d9256

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը շաբաթ օրը նա հանդես կգա հայտարարությամբ ու կներկայացնի իր հետագա քայլերն ու դիրքորոշումը՝ քվեարկության գնալ- չգնալու մասին:

«Ես չեմ ենթարկվելու ընտրության արդյունքներին: Իշխանության մարմինը, որը նման ընտրությունների միջոցով է ձեւավորվում, լեգիտիմ չէ»,- վստահեցրեց Անդրիաս Ղուկասյանը:

Այնուհետեւ նախագահի թեկնածուն կհայտարարի քաղաքացիական անհնազանդություն ու կմիավորվի այն ուժերի հետ, որոնք համակարծիք են իր հետ:

«Անօրինական իշխանական մարմինը խախտել է սահմանադրության անխախտելի իրավունքները: Անհրաժեշտ է կազմակերպել այդ մարմնի դեմ միասնական պայքար»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նա խոստացավ նաեւ, որ այդ ուժերը ի հայտ կգան մոտ օրերս։

Հացադուլ հայտարարած թեկնածուն կարծում է նաեւ, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները չեն արտահայտելու ժաղովրդի քաղաքական կամքը:

«Պետությունը չկատարեց իմ պահանջը, կրիմինալ քաղաքական ուժը մասնակցություն ունեցավ ընտրություններին, դա է շինծու ընտրությունների գլխավոր պատճառը», հավելեց նախագահի թեկնածուն: