Լավ եղանակ, տրանսպորտ ու քվեարկություն (տեսանյութ)
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ակնկալվում է ընտրողների 60,5 տոկոս մասնակցություն: Ցուցանիշն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա հարցման արդյունքների համաձայն՝ ընտրություններին հաստատ չի մասնակցի ընտրողների 35 տոկոսը, հաստատ կմասնակցի` 56 տոկոսը:
52 տոկոսն արդեն ունի կայացրած որոշում, 14,4 տոկոսի ձայները, կբաշխվեն, կախված նախագահի թեկնածուների քարոզարշավի ակտիվությունից:
Սոցհարցուման արդյունքում պարզվել է նաեւ, որ ընտրություններին գնալ- չգնալու հարցում տատանվող մարդկանց 7.1 տոկոսը ունեն հստակ պատճառաբանություն:
Օրինակ` 2.1 տոկոսը կգնա ընտրության, եթե ժամանակ ունենա, 1.8 տոկոսը` եթե համոզիչ քարոզ լսի, 0.9տոկոսը` եթե լավ եղանակ լինի, 0.8 տոկոսը` եթե տրանսպորտ հատկացնեն, 0.7 տոկոսը` եթե նյութական շահ ունենան եւ 2.6 տոկոսը` եթե լուծեն, որեւէ անձնական խնդիր:
Ահարոն Ադիբեկյանը գրեթե անհավանական է համարում ընտրությունների երկրորդ փուլը: Սակայն նշում է, որ կան մարզեր` Արմավիր, Արագածոտն, Շիրակ, որտեղ թեկնածուներին տրվող ձայները շատ մոտ են՝ անուններ չտալով
Հարցումը անցկացվել է Երեւանում եւ Հայաստանի մարզերում, փետրվարի 8-ից 10-ը, որին մասնակցել է 1670 չափահաս բնակիչ: