Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացիները՝ կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
27c2a4ef251d238d378c2053d9f4bd3b

ՀՀ կառավարության շենքի հավաքվել են 100-ից ավելի մարդիկ՝ տարբեր պահանջներով ։ Բոլորի պահանջը սակայն մեկն էր՝ հանդիպել վարչապետին։

«Հայազն» կուսակցության անդամները պահանջում են Սյունիքի մարզի 50000 հա արատավայրերը վարձակալական հիմունքներով չհանձնել Իրանին։ Նախնական պայմանավորվածություն կա արդեն։

Ակցիայի մասնակից Արմեն Մկրտչյանը նշեց,որ 2 օր առաջ իրենք նամակ են գրել Իրանի դեսպանին,որը ասել է,որ այս ամենը դեռ ամրագրված չէ միջպետական պայմանագրով։ Նախաձեռնող խումբը նամակ է ուղղել ՀՀ վարչապետին՝ պահանջով,որ վերոհիշյալ պայմանագիրը կյանքի չկոչվի։


Կառավարության դիմաց էին նաև Սարի թաղի 18 փողոցի 5 վթարային տների բնակիչները։

2008 թվականի կառավարության որոշման համաձայն,նրանց տները ճանաչվել են վթարային և ենթակա են քանդման։

Նույն որոշման համաձայն մինչև 1 տարվա ընթացքում նրանց պիտի նոր բնակարաններ տրվեին։Մինչ այդ 15000 դրամ էին տալիս՝ տուն վարձակալելու համար։

Ակցիայի մասնակից Սուսաննա Օնջյանը ասաց,որ նրանց խոստացել էին բնակարան տրամադրել Սիսակյան 22 հասցեում կառուցվող նորակառույցում։ Այդ շենքի կառուցման ընթացքում նրանք նույնիսկ գումար են տրամադրել։

Շենքը արդեն պատրաստ է շահագործման,սակայն իրենց անունները բացակայում են բնակարանատերերի ցուցակում։

Քաղաքապետարանն իրենց նամակին պատասխանել են,որ թյուրիմացություն է տեղի ունեցել և իրենք դեռ պիտի սպասեն։

Սարի թաղի 18 փողոցի 39 վթարային տան բնակչուհի Էլմիրա Կարապետյանը տեղեկացրեց,որ իր ընտանիքը չի կարողացել տուն վարձել 15 000 դրամով և մինչև օրս իրենք ապրում են սողանքի գոտում գտնվող կիսախարխուլ տան մեջ։

Բնակիչներին հանդիպեց կառավարության դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։

Սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին նամակը նրան հանձնել՝ ասելով որ կգան այնքան մինչև հանդիպեն անձամբ վարչապետի հետ։

Այսօր Հանրապաետության հրապարակում էին նաեւ տաքսիստները,ովքեր դժգոհում էին հարկերից։