A
A
Նախկին ոստիկանի ընտանիքը ցույց է անում (տեսանյութ)
ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր ակցիա էին անում նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի կինն ու երեխան։ Նրանք պահանջում էին վերջապես վճարել Ալումյանի 10 հազար ժամ արտաժամյա աշխատանքի վճարները:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Երեւանում չէ։ Նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել է Արագածոտնի մարզ։
Տեսանյութը՝ «Առավոտի»