A
A
Գլխի վնասվածքները՝ մահվան պատճառ
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի փորձագետ Գեւորգ Գաֆարյանը: Նա հրավիրվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքների պատճառով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով:
Փորձագետ Գեւորգ Գաֆարյանը հայտնեց, որ Վահե Ավետյանի մահը վրա է հասել փակ գանգուղեղային վնասվածքներից, գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիայի խանգարումից: Այնուհետեւ պատասխանելով մեղադրողի հարցերին, նա նկարագրեց Վահե Ավետյանի մարմնին առկա վնասվածքները, մասնավորապես՝ վերջույթների շրջանում, ստորին ծնոտին:
Մանրամասներն` այստեղ