A
A
Վթարային պատշգամբները հաշվել են (տեսանյութ)
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետն հանձնարարել է հնարավորին շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել վերականգնման գործընթացը: