Վթարի է ենթարկվել ոստիկանը
Փետրվարի 3-ին Նոր Նորքի տարածքի Բագրեւանդ փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում տուժել է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի 43-ամյա ոստիկան Կոստյա Բուդաղյանը:
Նա վթարի է ենթարկվել «Վազ 2107» մակնիշի իր մեքենայով, առավոտյան ժամը 10-ին`տուն գնալիս: Նրա ավտոմեքենային հարվածել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենա։
Վթարի արդյունքում Կոստյա Բուդաղյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նա այս օրերին մի քանի անգամ հերթապահել է օրերս մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակի մոտ: Իհարկե, կատարվածը ոստիկանությունում որեւէ կերպ չեն կապում Հայրիկյանի հետ։
«Սա զուտ ավտոտրանսպորտային պատահար է»,-տեղեկացրին Ոստիկանության Լրատվական ծառայությունից:
Հիվանդանոցից հայտնեցին, որ նա կողերի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա առաջիկա ժամերին կտեղափոխվի Կրծքային վիրաբուժության բաժանմունք:
Պարույր Հայրիկյանն էլ է այս պահին այդ բաժանմունքում։