Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աուդիտ չեն անցել 167-ը

Տնտեսություն
8c62b87bf2d5d5cedc9fbbc49f0e4e26


ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները։

Համաձայն այդ տվյալների, 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից.
1. 404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
2. 256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
3. 16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել:

167 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:
Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: 843 կազմակերպությունից 146 կազմակերպություն համարվում է խոշոր ըստ գործունեության հասույթի, 216-ը` ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի, իսկ 312-ը և ըստ գործունեության հասույթի և ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին