Կադրային փոփոխություն
ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից
ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2008 թվականին:
Օլեգ Ռասպոպովը ՄՏՍ-ին է միացել 2006 թ.-ին` որպես Արտաքին ռեսուրսների վարչության ղեկավար: 2007 թ.-ին նշանակվել է ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար: Նա աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից:
ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ստորաբաժանման մարքեթինգի և վաճառքի տնօրեն Արտյոմ Վասիլևը:
Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը։