Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիները կորցնում են տները (տեսանյութ)

Հասարակություն
a9a5e832990c9a84be17ca34068cf8db

Հայաստանում գործող բանկերի առաջարկած վարկերի բարձր տոկոսադրույքները չէին կարող առանց հետևանքների մնալ: Շատ գյուղացիների նկատմամբ դատարանն արդեն որոշում կայացրել է և գործերն ուղարկել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Վերջիններս փորձագետների միջոցով սկսել են գյուղացիների անշարժ գույքի գնահատման գործընթացը:

Արազափի գյուղացիական տնտեսությունները խնդրի լուծման իրենց տարբերակն են առաջարկում, որով խնդրում են բանկին դադարեցնել ժամկետանց տույժերի կիրառումը, վերաձևակերպել վարկերը 10 տարի ժամկետով: Նույն խնդրով արազափցիները դիմել են ՀՀ Վարչապետին, սակայն դրական պատասխան չեն ստացել:
Մանրամասները «Ալտ» ՀԸ տեսանյութում