Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մովսես Խորենացու տեղը որտե՞ղ է

Հասարակություն
927f820547b0fd762e19a75f2de49bf5

Մեծագույն պատմիչ Մովսես Խորենացու հուշարձանի տեղը Նորքի 3-րդ զանգվածի 143 դպրոցի բակում չի։ Համոզված է հուշարձանի համահեղինակ, դպրոցի նախկին տնօրեն Վիսլա Սեդրակյանը։

Այսօր նա նախագահական նստավայրի դիմաց էր՝ պահանջելով հուշարձանը տեղափոխել Խորենացի փողոց։

«Հուշարձանն այլեւս չի ծառայում իր հիմնական նպատակին՝ աշակերտների հայեցի կրթության եւ դաստիարակությանն գործին, մատնված է բացարձակ անուշադրության, անգամ կից հավաբուն է կառուցված»,- այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Սեդրակյանը։

Արձանի համահեղինակը մեկ անգամ եւս դիմել է Սերժ Սարգսյանին, սակայն աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության, դիմում բողոքների եւ նամակների բաժինը այն հասցեագրել է Երեւանի քաղաքապետրաան։ Իսկ այնտեղից պատասխանել են, որ այն ճարտարապետական փոքր ձեւ է եւ հարմար են գտել, որ այն հուշարձանը մնա քաղաքի ծայրամասում։

«Տխմար պատասխան, հուշարձանի երկարությունը 3 մետր է»,- նշում է հուշարձանի հեղինակը։

Հուշարձանի քանդակագործն էլ Երվանդ Գոջաբաշյանն է, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում։ Նա իր կողմից լիազորագիր է ուղարկել՝ հուշարձանի տեղափոխման հետ կապված։

«Ուզում ես քո ազգի ծննդյան վկայականի եւ անձնագրի հեղինակի նկատմամբ լինի ազգին համարժեք վերաբերմունք»,- եզրափակեց հուշարձանի համահեղինակը։