Հրդեհ ախտորոշիչ կենտրոնում
Հունվարի 28-ին, ժամը 09.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբացի փողոցի թիվ 42 շենքի 1-ին հարկից` գրսենյակից, ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.47-ին, մարվել` 09.51-ին: «Դիմաց Ռեյ» ՍՊԸ-ին պատկանող համակարգչային ախտորոշիչ կենտրոնում այրվել է օդորակիչի շարժիչի հատվածը` 0,5 քմ:
Այրվել են կառուցատարրեր
Հունվարի 28-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակ փողոցում` թիվ 125 դպրոցի մոտակայքում, այրվում է կրպակ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի թիվ 106/8 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.26-ին, մարվել`10.35-ին: Այրվել են Ֆրունզիկ Ասատրյանին պատկանող 3 կրպակների տանիքների փայտյա կառուցատարրերը համապատասխանաբար 24 քմ, 16 քմ, 16 քմ:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։