Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նժդեհի ժամանակ ՀՀԿ-ն դեռ պտուղ էլ չի եղել»

Հասարակություն
7131eb87a2860477be80f4fe1781fa1c

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը սխալ է համարում քննադատել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, քանի դեռ այն չի ցուցադրվել:

«Հասկանում եմ, որ ֆիլմի հիմնական քննադատությունը Քեշիշյանի հետ է կապված, ես ինքս էլ չեմ հավանում նրան, որպես ռեժիսոր: Ժողովրդի մեջ կարծիք է ձևաորվել, որ բոլոր ֆիլմերը տրվում են Քեշիշյանին»,- նշեց կինոռեժիսորը: Այսօր նա պետք է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին «Ելակետ» ակումբում խոսեր աղմուկ բարձրացրած ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանի հետ։
Արտաշես Ալեքսանյանը այդպես էլ չներկայացավ ասուլիսին՝ պատճառաբանելով, թե վթար է եղել։

Ի դեպ, կինոռեժիսորնա յսօր անդրադարձավ սոցիալական ցանցերում տարածված ֆիլմը ծաղրող «Я Гарегин Нжде» տեսանյութերին:
Ռեժիսորը նշեց, որ անկախ նրանից լավն է կամ վատն է ֆիլմը նման տեսանյութեր չի կարելի պատրաստել, քանի որ դա նայում են նաև դրսում և չեն հասկանում, որ ծաղրում են ֆիլմը, այլ տպավորվում են, որ ծաղրում են Նժդեհին.
Նա նաեւ շեշտեց,որ Հանրապետական կուսակցությունը տեղի - անտեղի շահարկում է Նժդեհի անունը և իրավունք չունի սեփականաշնորհել հերոսին:

«Եթե որևէ կուսակցություն սխալ շահագործում է կատարում, այն վատ հետևանք է ունենում, ինչը լինում է նաև այսօր Գարեգին Նժդեհի անվան հետ կապված: Գարեգին Նժդեհը մեր ազգային հերոսն է։
ՀՀԿ - ն դեռ պտուղ էլ չի եղել այն ժամանակ, երբ Նժդեհն է եղել: Նժդեհը անհատ է և այսքան տարիներ հետո վերցնել ու սեփականացնել նրան, դա սխալ է»,- ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը: