Մրգառատ ՀՀ-ում չիր ներկրում են
«Հայաստանն լինելով չիր արտադրող երկիր՝ ավելի շատ չիր ներմուծում է, քան արտահանում»,- այս մասին այսօր հայտնեց «Բի էս Սի» բիզնես աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը` « Չորացած պտուղ-բանջարեղենի արժեշղթայի վերլուծություն» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ։
2012 թվականին 55 տոննա չիր է արտադրվել,որի 42 տոննան արտահանվել է Ռուսաստան, Ուկրաինա, Իրան։ Իսկ ներմուծվել է 1000 տոննա չիր՝ Արգենտինայից,Չիլից և Իրանից։
Այս վիճակագրությունը Սամվել Գևորգյանը համարում է ցածր ֆինանսական հնարավորությունների ու հովանավորողների պակասի հետևանք։
Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին չորացած մրգեր ու բանջարեղեն արտադրող կազմակերպություններ:
«Գյուղի տատիկ» չիր արտադրող կազմակերպության տնօրեն Վերա Զաքարյանը «Ա1+»-ի թղթակցի հետ հայտնեց, որ այսօր մեր հանրապետությունում չիր արտադրող փոքր կազմակերպությունները ունեն ֆինասական մեծ խնդիրներ:
«Սերտիֆիկացման խնդիր կա, փաթեթավորման.որոնք շատ թանկ են,աջակցողի կարիք ունենք»,-նշեց տիկին Զաքարյանը: