Ռիելտորները Նախագահականի դիմաց էին (տեսանյութ)
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխություններն այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին հավաքել մի շարք ռիելթորների;
Օրենսդրական փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, պահանջում է, որպեսզի անշարժ գույքի առք ու վաճառքով զբաողվողները անկախ գործունեության արդյունքներից յուրաքանչյուր ռիելտորի համար Երեւանում ամսեկան վճարեն 60,000 դրամ, իսկ մարզերում 10-15,000 դրամ;
Անշարժ գույքի վաճառքով զբաղվողները հիշեցնում են, որ իրենց գործունեությունը անկանխատեսելի է, եւ իրենցից որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե քանի գործարք կկատարի։
«Ունենանք շրջանառություն, վճարենք հարկ, եթե չունենք շրջանառություն եւ չգիտենք ինչ շրջանառություն պետք է ունենանք, ո՞նց վճարենք 5 աշխատողի համար 300. 000 դրամ»,- ասում է Հրաչյա Բուդաղյանը։
Իրենց մտահոգող բոլոր խնդիրները, բողոքի ակցիայի մասնակիցները նամակի տեսքով փոխանցեցին Սերժ Սարգսյանի աշխատակազմին;
Նրանց խոստացել են պատասխանել 3 օրվա ընթացքում։