Հանրայինից են զանգել Գոռ Սուջյանին (տեսանյութ)
Պարզվում է՝ թյուրիմացության արդյունք էր Հանրային հեռուստաընկերության երեք օր առաջվա հայտարարությունը, թե «Եվրատեսիլ 2013»-ի մասնակիցը որոշվելու է ազգային քվեարկությամբ: Հանրային հեռուստաընկերությունը երկու օր առաջ արդեն գիտեր, որ երգիչ Գոռ Սուջյանն է ներկայացնելու Հայաստանը Շվեդիայում։
«Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանն մասնակցության առաջարկը ստացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանից։ Ի դեպ, Գոռ Սուջյանը դեռեւս նախորդ տարի էր ցանկություն հայտնելու համաեվրոպական երգի այս մրցույթին մասնակցելու։ Սակայն Հայաստանը հրաժարվել էր մասնակցել Բաքվում կայացած մրցույթին։
Գոռը վստահ է, որ «Եվրատեսիլի» բեմում կներկայացնի լավ երաժշտություն: Նրա խոսքերով, ինքը Շվեդիա մեկնում է ոչ թե հաղթելու, այլ լավ երգելու համար:
Ի դեպ, երգը, որը կկատարի Գոռ Սուջյանը, կորոշվի ազգային ընտրությամբ։
Մարտի երկուսին երգիչը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկատարի այն երգերը, որոնցից էլ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքումմ կընտրվի նրա երգը։
Մրցույթն այս տարի կկայանա մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում։