Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է ուշանում Մ. Գուլոյանի գործի բացահայտումը

Հասարակություն
d5074d48dec9dc50f4143c83921badc9

Անցյալ տարի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կասկածելի պայմաններում մահացած 21-ամյա Մարո Գուլոյանի գործը դեռևս չի բացահայտվել: Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով արդեն մի քանի ամիս է նախաքննության փուլում է: Մարոյի ծնողների պահանջով ամիսներ առաջ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ պաշտոնական վարկածի` 21-ամյա կինը, ով 4 ամսական հղի էր և ուներ 1.8 տարեկան աղջիկ, ինքնասպան էր եղել (կախել է իրեն խալաթի գոտիով), մինչդեռ Մարո Գուլոյանի հարազատները, ովքեր ապրում են Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում, համոզված են, որ Մարոյին սպանել է ամուսինը`26-ամյա Գևորգ Գուլոյանը:


Գուլոյանների ընտանիքին փաստաբանական աջակցություն է ցուցաբերում Կանանց ռեսուրսային կենտրոնը. փաստաբան Լուսինե Մինասյանը ներկայացնում է Մարո Գուլոյանի իրավահաջորդի` Ռոման Թովմասյանի շահերը:


"Հասարակություն առանց բռնության" ՀԿ-ի կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խումբն էլ ապահովելու է դեպքի հրապարակայնությունն ու դատավարության հնչեղությունը: