Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Գյումրիի հարցը կքննարկեն

Հասարակություն
ac8e24ed9893b0ab0efbfbb5d8262c49

Հունվարի 24-ին, ժամը 13.00-ին ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Մատենադարան՝ ծանոթանալու ձեռագրատան ցուցադրություններին:

Այնուհետև Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում տեղի կունենա պատվիրակության հանդիպումը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ,որի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ տարածաշրջանում մշակութային համագործակցության նոր հնարավորություններն ու հեռանկարները,ինչպես նաև անդրադարձ կլինի Գյումրին ՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրին:

Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել այնպիսի հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ,ինչպիսիք են Միխայիլ Շվիդկոյը,Իրինա Ռոդնինան,Լևոն Օգանեզովը,Դմիտրի Խառատյանը,Նիկոլայ Սվանիձեն,Եվգենի Պետրոսյանը,Ելենա Ստեպանենկոն և այլոք: