A
A
Հայտնաբերվել է դի
Հունվարի 23-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 34ա շենքի 17-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբի հատակին հայտնաբերվել է 1925թ. ծնված Օֆելյա Գրիգորյանի դին:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։