Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերին պաշտոնապես չդիմավորեցին (տեսանյութ)

Հասարակություն
fb903c45a96a2fc6075c5e1b889fc226

Լաթաքիա-Երեւան չվեթով Հայաստան ժամանեց 55 սիրիահայ: Վերջին շաբաթներին Հայրենիք վերադառնալը անիրականանալի երազանք էր դարձել սիրիահայերի համար;

Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստան է եկել կնոջ հետ: Բոլոր բարեկամները ավելի շուտ են տեղափոխվել։ Սիրիայում մնալը ոչ միայն վտանգավոր, է համարում, այլեւ անիմաստ;

Հայրենիք հասնելու երազանքի իրականացմանը Անդրանիկ Աբրահամյանն արդեն չէր հավատում: Մեկ ամիս է՝ սպասում էր: Իսկ չվերթերն անընդհատ հետաձգվում էին: Երբ չվերթի մասին տեղեկացել է, նույնիսկ առաջին անհրաժեշտության իրերն իր հետ չի վերցրել;

Վերջին անգամ Սիրիայից Հայաստան չվերթ էր իրականացվել դեկտեմբերի 25-ին: Հունվարի 8-ի ու 15-ի չվերթերը հետաձգվել էին՝ անվտանգության նկատառումներով:

Հերթական չվերթը, նախնական տվյալներով, «Սիրիական ավիաուղիները» կիրկանանացնեն հունվարի 29-ին:

Ի դեպ, այն սիրահայերին, ովքեր Երեւան տեղափոխված բարեկամներ կամ ընկերններ չունեն, դիմավորողներ չկային;