A
A
Կազմակերպվում է գիտնականների դպրոց
Փետրվարի 13-21-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Կենսաբանության մեջ ԱՏՀ /GIS/ կիրառման հիմունքները» խորագրով:
Դասընթացները կանցկացնի հրավիրված մասնագետ կենսաբանական գիտությունների դոկտոր, «Խորվաթական սողունաբանական ասոցիացիայի» ծրագրերի ղեկավար և Խորվաթիայի Կենսաբազմազանության ինստիտուտում ԱՏՀ-ի /GIS/ դասախոս Դուշան Ջելիկը: Դպրոցը նախատեսվում է իրականացնել 2 խմբի համար՝ յուրաքանչյուրում 15 մասնակից: Յուրաքանչյուր խմբի համար դասընթացը կտևի 3 օր: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Հայտնում է ՙԵրիտասարդ կենսաբանների ասոցիացիա՚ ՀԿ-ը։