A
A
Զոհ քիմկոմբինատում՝ պայթյունի հետեւանքով (տեսանյութ)
Հունվարի 21-ին, ժամը 09.45-ին Վանաձոր քաղաքում` «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից լսվել է պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը:
«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության գազի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։