Ո՞ւր է գնում Երեւան-Թբիլիսի գնացքը
«Երեւան-Թբիլիսի» երկաթգծի ուղեւորներին ամեն անգամ շփոթության մեջ է գցում գնացքի վրա գրված «Երեւան-Բաթումի» գրությունը:
Այդ գնացքից օգտվող ուղեւորներից մեկի պատմելով` եթե չլինես մշտական ողեւոր, ապա երբեք չես կողմնորոշվի` որ «Երեւան-Բաթումի» գնացքն իրականում հենց «Երեւան-Թբիլիսի»-ն է: Վերջնական շփոթության մեջ կարող է գցել ուղեւորին գնացքի մեջ բաժանվող սպիտակեղենի վրա գրված «Երեւան-Բաթումի» գրությունը:
Ուղեւորների վստահեցմամբ` Երեւանի կայարանի անկազմակերպ աշխատանքի եւս մեկ վկայությունն է գնացքի երթուղիների, դրանց ժամերի մասին տեղեկատուն: Կայարանի սպասասրահում այն տեղադրված է այնպիսի մի վայրում, որը հնարավոր է գտնել միայն երկար փնտրտուքներից հետո:
Իսկ արդեն Վրաստանում հայ ուղեւորներին վրդովվեցրել էր լուսատախտակի վրա գրվածը: Թբիլիսիի կայարանում լուսատախտակի վրա անգլերենով գրված է «Tbilisi-yerevan», մինչդեռ` «Tbilisi-Baku»: Երբ հայ ուղեւորները փորձել են պարզաբանում ստանալ Թբիլիսիի կայարանի աշխատակիցներից, ապա վերջիններս ուղղակի անուշադրության են մատնել բողոքը, թե ինչու է Հայաստանի մայրաքաղաքը փոքրատառով։: