Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողություն խոհանոցի պատուհանից

Հասարակություն
ff65797e1a5239ca300dbf3dff2dabd4

Հունվարի 18-ին, ժամը 13.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 2012 թ. դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի պատուհանը բացելով, մորեղբորորդու՝ իրեն ի պահ հանձնված տնից, գողացել են 300.000 դրամ, հեռուստացույց, «Նոութբուք» համակարգիչ և մորեղբորորդու անվամբ գրանցված «ԻԺ-17» տիպի մեկփողանի որսորդական հրացանը:

Ոստիկանության ծառայողները նույն օրը բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սամվել Շ.-ին: Նա խոստովանել է, որ հունվարի 8-ին նշված տնից գողացել է 300.000 դրամ և որսորդական հրացանը, իսկ հունվարի 13-ին՝ հեռուստացույցը և «Նոութբուք» համակարգիչը:

Գողացված հեռուստացույցը և որսորդական հրացանն առգրավված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Սամվել Շ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: