Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հասարակություն
3c247a0e724bc22f3672842262fde3e0

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզում բաց է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: