A
A
Ջերմաստիճանը կբարձրանա
Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-23-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Այս մասին հայտնում է «Հայհիդրոմետ»-ը