Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ տանիքում

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Հունվարի 17-ին, ժամը 03.09-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածնի Կոմիտաս փողոցի տանիքներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.22-ին, մարվել` 03.40-ին:
Այրվել են Ա. Կոճոյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերը (7 քմ):


Ավտոմեքենան ընկել է ձորը

Հունվարի 16-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան - Եղեգնաձոր ավտոճանապարհի 114-րդ կմ-ում (Արփի գյուղի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի 3016 Տ պ/հ բենզատարը դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը (մոտ 50 մ խորությամբ), կա վառելիքի արտահոսք:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1969 թ. ծնված Ա. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ավագ` 1962 թ. ծնված Հ. Ստեփանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ դուրս են բերել մեքենան:

***
Հունվարի 16-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` «Հիսունամյակ» հուշարձանի մոտակայքում, մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել մոտակա ձորակը. վարորդին մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նուշ» տաքսի ծառայությանը պատկանող «BYD» մակնիշի Լ 3616 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ոսկանյան) դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել:
Փրկարարները ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել վարորդին:
Հրշեջ - փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Տուժածներ չկան:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։