Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերկասառույց է

Հասարակություն
915243b5a755112696756335d9eca9bd

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 17-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։

Արագածի, Ապարանի, Դիլիջանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: