Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լսելով «Բիթլզ» (տեսանյութ)

Հասարակություն
2276ebb2f7ec9e57a1ead73788bdf413

1963 թվականին Անգլիայում լույս տեսավ սինգլ` «Please, Please Me» անունով ու սկիզբ դրեց երևույթի` «բիթլմանիա» անունով: Լիվերպուլցի տղաները շատ կարճ ժամանակում դարձան բազմաթիվ երիտասարդների կուռք, ու ճանաչում գտան նաեւ Բրիտանիայից դուրս:

Չնայած խումբը կազմալուծվեց 1970-ին, բայց մինչեւ այսօր էլ աշխարհի ցանկացած կետում լիվերպուլցի բզեզներին հիշում են, երկրպագում ու լսում: Բիթլզին նվիրված երեկոներ կազմակերպում են գրեթե բոլոր ակումբներում, այդ օրերին հաճախորդների պակաս երբեք չի լինում:

Դայանան Բիթլզ առաջին անգամ լսեց ծնողների ձայնադարանը փորփրելիս, միանգամից տարվեց ու չհասկացավ էլ, թե ինչպես դարձավ լիվերպուլյան քառյակի երկրպագուն: Սկզբից պարզ ու հաճելի մեղեդին էր լսում, հետո ուսումնասիրեց խմբի կենսագրությունը ու դարձավ նրանց արվեստի երկրպագուն:

«Բիթլզը ստիպում է այլ կերպ մտածել ավելի պարզ»,- ասաց Դայանա Քարազյանը։

Բիթլզ խմբի աննախադեպ հաջողության գաղտնիքը XX դարի 2-րդ կեսի արևմտյան երիտասարդության սիրո և տառապանքի, կյանքի յուրաքանչյուր օրն արժևորելու մասին երգերն են:

Իր գործունեության ժամանակ խումբը նվաճել է 7 գրեմի: Let it be ֆիլմը ստացել է երկու Օսկար: Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են բրիտանական կայսրության շքանշանով:

Ըստ Rolling Stone ամսագրի, «Բիթլզը» բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։

2001 թվականից սկսած ՅուՆԵՍԿՈ-ի որոշմամբ ամեն տարի հունվարի16-ը նշվում է որպես «Բիթլզ»-ի համաշխարհային օր: