Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռացան մանկապարտեզից (տեսանյութ)

Հասարակություն
a4a639a686b2d745551ad7c651d47e4a

Արմավիրի մարզի Խանջյան համայնքի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1965թվ-ին: 1995թվ-ին դպրոցը ստացել էր վթարային 2-րդ աստիճանի կարգավիճակ: Այլընտրանք չունենալով, դպրոցի դասերն արդեն 18 տարի անցկացվում էին Խանջյանի մանկապարտեզի շենքում, հերթափոխով:
Դասասենյակները փոքր էին և անհարմար, ջեռուցման խնդիրը՝ օրակարգային։

Խնդիրը 2 տարի առաջ ստացավ իր լուծումը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից հարցը բարձրացվեց ՀՀ կառավարությունում և ՀՀ նախագահի հանձնարարականով պետական բյուջեի միջոցներից հատկացվեց 264 մլն դրամ դպրոցի հիմնանորոգման համար: Բացի հիմնանորոգումից, դպրոցում անցկացվեց նաև լոկալ ջեռուցման համակարգ: Այսօր Խանջյան համայնքում տեղի ունեցավ դպրոցի բացման արարողությունը:

«ԱԼՏ» հը