Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի է ենթարկվել ՊՆ մեքենան

Հասարակություն
7f870a7c8ba27131dfdba72049ef9f53

Այսօր` 15:30-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեքենայում եղել են 2 հոգի:

Մամլո խոսնակը նաեւ նշեց, որ այս պահին դեպքի վայր են ժամանել ՊՆ համապատասխան մասնագետներն ու հրամանատարները: Վթարի վայրում են նաեւ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ, Արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց Ձորի մարզի հրշեջ-փրկարարական խումբը:

Իսկ ԱԻՆ-ից մեզ տեղեկացրին, որ պատահարի հետեւանքով տեղում մահացել է մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Գեւորգյանը, իսկ մեքենայի ուղեւոր, 50-ամյա Հուսիկ Ստեփանյանը տարբեր տիպի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: