Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորներն ու էթիկան (տեսանյութ)

Հասարակություն
b612e5907556a4ec0f6fe14623c33c52

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանը hունվարի 16-ին ընդունեց «SIGMA կառավարման բարելավման աջակցություն» միջազգային կազմակերպության «Էթիկայի հանձնաժողովներին մասնագիտական աջակցություն» ծրագրի ղեկավար Խավիեր Սիստերնասի գլխավորած պատվիրակությանը:

Խավիեր Սիստերնասը և նրա գլխավորած պատվիրակությունը հետաքրքրված էին Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի կատարած և նախատեսվող աշխատանքով, ունեցած ձեռքբերումներով:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը հայտնեց, որ 2012 թվականի դրությամբ ՀՀ ԴՆԽ էթիկայի հանձնաժողովը հաղորդում է ստացել 78 դատավորի վերաբերյալ, որոնցից արժանի է եղել քննարկման 43 դիմում:

Հանձնաժողովի կողմից դատավորների վերաբերյալ կայացվել է 56 որոշում (կան դատավորներ, որոնց վերաբերյալ մեկից ավելի հաղորդում է ստացվել):

Հանձնաժողովը 35-ի դեպքում գտել է, որ առկա է խախտում և բավարարվել է հարցի քննարկմամբ:

Դեպքերից 13-ով խախտում չի արձանագրել: Հանձնաժողովը 8 դեպքով գտել է, որ թույլ տրված խախտումը կոպիտ է կամ պարբերական բնույթ ունի և փոխանցել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողով: Ներկայումս 4 դեպքով գործերի քննությունն ընթացքի մեջ է: 2011 թվականի համեմատությամբ Էթիկայի հանձնաժողով ստացված դիմումների քանակը կրկնապատկվել է:

Խախտոմների վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողովում ստացվել են առաջին հերթին Դատական դեպարտամենտի կողմից ամենամյա ուսումնասիրության և արդյունքների ամփոփման արդյունքում, երկրորդ՝ քաղաքացիների և երրորդ՝ պետական մարմինների կողմից:

Քաղաքացիների համար Էթիկայի հանձնաժողով դիմելու ընթացակարգը շատ հեշտ է: Դիմումներն ստացվում են և՛ փոստային, և՛ էլեկտրոնային փոստի միջոցով, սակայն չեն քննարկվում անանուն հաղորդումները: Հանդիպման վերջում պատվիրակության ղեկավար Խավիեր Սիստերնասը գոհունակություն հայտնեց` ավելացնելով, որ ՀՀ ԴՆԽ էթիկայի հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, և նրա փորձը կարող է լինել ուսուցողական:
Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտի մամլո ծառայությունը։