Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռունցքով հարվածել է

Հասարակություն
c75ba68a97bc4a996d2a54c1e828dba6

Հունվարի 15-ին, ժամը 02.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Գևորգ Ն.-ն՝ հայտարարելով, որ Սայաթ-Նովայի պողոտայում իրեն ծեծի են ենթարկել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գևորգ Ն.-ի հետ վիճաբանել և նրան բռունցքի հարվածներ է հասցրել ծանոթը՝ 1991 թ. ծնված Էդգար Զ.-ն:
Նույն օրը, ժամը 16.00-ին, Էդգար Զ.-ն ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։