Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողի առողջական վիճակը ծանր է

Հասարակություն
4928c7d4aa19b974a0df12bb9d0b74ee

Հունվարի 14-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հենակետերից մեկում համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պողոսյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Զինծառայողը տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ինչպես «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը զինծառայողի առողջական վիճակը ծանր է:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: