Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա հանուն բռնության ենթարկված կնոջ (տեսանյութ)

Հասարակություն
78c2d3b3e669987380ce832e8c67a7fe

Այսօր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան առջև մոմավառությամբ մի խումբ հայ աղջիկներ իրենց աջակցությունը հայտնեցին Հնդկաստանում բռնության զոհ դարձած կանանց: Այս նախաձեռնության պատճառ է դարձել նախորդ տարվա դեկտեմբերին Դելիում տեղի ունեցած խմբակային բռնաբարության դեպքը, որի հետևանքով մահացել էր 23-ամյա ուսնողուհին: Նմանատիպ դեպք Հնդկաստանում գրանցվել է նաև օրերս;

«Մենք որոշեցինք այս միջոցառումը կազմակերպել, որպեսզի մենք էլ ցույց տանք, որ պատրաստ ենք օգնելու և մտահոգված ենք այդ հիմնախնդրով»,- ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Էլվիրա Մելիքսեթյանը:

Մոմավառության կազմակերպիչները Հայաստանում Հնդկաստակի արտակարգ և լիազոր դեսպանին հանձնեցին նամակ, որտեղ իրանց կարեկցանքն ու աջակցությունն են հայտնում հնդիկ կանանց:

«Հիմնական բովանդակությունը վերաբերում է այն կետերին, թե ինչ է պատրաստվում իրականացնել Հնդկաստանի կառավարությունը նման դեպքերը կանխելու համար, ինչ օրինագծեր են ներկայումս մշակվում, քանի որ ռեֆորմներ են անհրաժեշտ նման դեպքերի համար, և ինչպես է հնարավոր կանանց կյանքն ապահովել այդ երկրում»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը:

«Հնդկաստանի կառավարությունը ներկայումս քայլեր է ձեռնարկում նմանատիպ դեպքերը բացառելու և Հնդկաստանում կյանքն ավելի ապահով դարձնելու համար»,- ասաց դեսպան Թ. Սուրեշ Բաբուին ։

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը նաև նշեց, որ 30 օրվա ընթացքում կհրապարակվի հանցագործությունն իրականացրած անձանց պատժաչափերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին 23-ամյա ուսանողուհուն ավտոբուսում բռնաբարել և մահվան էին հասցրել 6 տղամարդ: Այս միջադեպը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել ինչպես Հնդկաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Հանրությունը պահանջում է մահապատջի ենթարկել հանցագործներին: