Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաղանդ պապի վերադարձը (տեսանյութ)

Հասարակություն
baecbea60d3b9c488784b450f104bc53

«Ձմեռային փառատոնի» շրջանակներում կազմակերպված միջոցառումների փակման արարողությունը նշանավորվեց «Կաղանդ պապի վերադարձը Ռիգելից» գրքի շնորհանդեսով:

  Հայերենից բացի գիրքը թարգմանվել և լույս է տեսել' անգլերեն,ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Հեքիաթի հեղինակ' Աստղիկ Սիմոնյանը կարծում է,որ հայ մանուկների մոտ պետք է մշակված լինի հենց ավանդական Կաղանդ պապի կարծրատիպը' կապուտաչյա,շիկահեր և կաշվե տրեխներով:

Հեքիաթի գործողությունները ծավալվում են հեթանոսական ժամանակաշրջանում:Կաղանդ պապին օգնում են  մայրության հովանավոր Արեգն ու փոքրիկ խլվլիկները:

  22 օրում անցկացված միջոցառումների ծրագրում արդեն 2-րդ տարին է անցկացվում է  Ձմեռ պապիների մրցավազք:

 Միջոցառումների անցկացմանը այս տարի աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը:

 Փառատոնի կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը վստահեցնում է, որ տարեցտարի ծրագիրը ավելի ու ավելի հետաքրքիր անակնկալներ կմատուցի. «Այս տարի էլ ծրագրին մասնակցել են արտասահմանյան հյուրեր,որոնք պարզապես հիացել են,որ մեր երկրում նման միջոցառում է անցկացվում»: