A
A
Սառույց եղավ, տնտեսավարողին կտուգանեն
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել մայթերի մաքրումը, այդ թվում՝ խստորեն վերահսկելով վարչական շրջաններում առկա տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ապահովումը։
«Բոլոր այն տնտեսվարողները, ովքեր չեն կատարի իրենց պարտավորությունները, մեզ վերապահված լիազորությունների շրջանակում կենթարկվեն պատասխանատվության: Սա վերաբերում է ոչ միայն ձնամաքրման աշխատանքներին, այլև ողջ տարվա ընթացքում հարակից տարածքները մաքուր, բարեկարգ ու կանաչապատ պահելուն»,- նշել է քաղաքապետը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։