Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատաղիսի գործով կրկին բողոք

Հասարակություն
10f2a201c5bb99dd4b9b4b6a6519ab5b

Մատաղիս զորամասում սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբայրը, մայրը եւ հարազատներն այսօր վրդովված ասուլիս էին հրավիրել: Նրանց վրդովեցրել է այն, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարության դատավճիռ էր կայացրել՝ 3 մեղադրյալների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի հետ կապված:

Սպանված զինծառայող Ռոմանի հարազատները վստահ են, որ այդ տղաներն են հենց մարդասպանները: Հարցին՝ թե ինչու մյուս սպանվածի՝ Հովսեփ Մկրտումյանի ծնողներն այլ կարծիք ունեն, գտնում են, որ 3 տղաները, որոնք կալանավորվել էին, մեղավոր չեն՝ Ռոմանի հորեղբայր Արթուր Եղիազարյանը պատմեց. «Մովսեսը՝ Հովսեփի հայրը, մի օր եկել է իմ հետ խոսալու, թե Արթուր, արի գնանք Լենինական: Հետո իմացա, որ նա հենց Լենինականի կողմից է եկել մեր տուն»:

Ավելին՝ Ռոմանի մայրը՝ Գոհարը, վստահեցրեց, որ իրենց էլ են առաջարկել համաձայնության գալ՝ «ուզում էին որդուս արյունը ծախել: Ոմն Վաչե եկավ, թիվ չի ասել, ասում էին՝ ինչ եղել է, եղել է: Ասի՝ դուրս արի իմ տնից, եթե ուզում ես ամբողջ մարմնով դուրս գաս»:
Լրագրողների դիտարկմանը, որ ձեզ էլ մեղադրում են Գագիկ Ջհանգիրյանի հետ համագործակցելու մեջ՝ նրանք վստահեցրին, որ Ջհանգիրյանը շատ ճիշտ որոշում է կայացրել՝ զինդատախազ եղած ժամանակ:

Մանրամասներն` այստեղ