A
A
Ոգելից խմիչքի հետեւանքը
Հունվարի 13-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի թաղամասում «Ռենո-Լուտեցիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտու մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պարզվել է, որ վարորդը եղել է ոգելից խմիչքի օգտագործած վիճակում:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։